Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար․ ԱՄՆ նախկին սենատոր

Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի և Հայաստանի պատմության հարուստ մշակութային ժառանգության պահպանման համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախկին սենատոր Սեմ Բրաունբեքը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ժողովրդավարության մեջ՝ կրոնական ազատության դերի վերաբերյալ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի տեսակետի համար։