Ակնկալում ենք, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

fvgpeh1veaue6sp-770x_

Ակնկալում ենք, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Այս պահին մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Հետպատերազմյան վերականգնումը պահանջում է վերացնել հակամարտության բոլոր բացասական հետևանքները, ներառյալ հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը: Պատերազմական հանցագործությունների մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլ նաև միջազգային իրավունքի պարտավորությունը։ Մենք երաշխավորել ենք, որ մեղադրյալի բոլոր դատավարական իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակենք դա անել»,- ասել է Մամեդովը:

Նա նաև նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանն ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։