Ակնկալում ենք մեր երկրների հարաբերությունները նոր բարձունքների հասցնել․ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Սրտանց ողջույններս և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս՝ պարոն Ջայշանկարին` Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ակնկալում ենք համատեղ ընդլայնել հայ-հնդկական բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։