Ալիևը ժամանել է Անկարա. նա Էրդողանի հետ մասնակցելու է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Անկարա է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք մասնակցելու են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը: Գազատարի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։
Գազատարի երկարությունը 97,5 կմ է, որից 80 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 17,5 կմ-ը՝ Նախիջևանի։ Գազատարով օրական կտեղափոխվի 2 մլն խմ գազ, տարեկան՝ 730 մլն խմ։ Սա լիովին կբավարարի Նախիջևանի գազի ներկայիս կարիքները: Ապագայում խողովակաշարի թողունակությունը կարող է կրկնապատկվել։