ԱԺ-ն ընդունեց «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը

screenshot-2025-03-05-114046-770x_

Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։  Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։