Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

thumbs-b-c-035c03375b3f04ed9d3fbf3bf485e746_9-770x_

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սաաթլի կայանից 11 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իմիշլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 53 կիլոմետր խորության վրա։