Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարցեր, անվտանգային իրավիճակը և Մերձավոր Արևելքում առկա խնդիրները: