Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:
Ինչպես հաղորդվում է՝ Թուրքիայի Մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարությունը ադրբեջանցի զինծառայողների և Ժանդարմիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների համար կազմակերպել է «Մարտական գործողություններ սաստիկ ցրտի, ձնահյուսի և դահուկային պատրաստության պայմաններում» դասընթացը: