Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար

67af34256e9dc67af34256e9dd173953539767af34256e9da67af34256e9db-770x_

Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը  Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:

Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության մեկ փորձի դրվագներով՝ դատապարտվելով 16 ամիս ժամկետով,  20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա սեռական հանցագործների գրանցամատյանում գրանցված կլինի 10 տարի: