ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Տաշիր»-ում քննչական գործողությունների վերաբերյալ

050625371c268a533c4badafb9d547ce0a84c9-1751457512627-770x_

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ առավոտյան «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում խուզարկություններ էին ընթանում։