Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարանում վկայություն տալու ժամանակ կրել է ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ զարդեր (լուսանկարներ)

befunky-collage-2025-05-14t150826250-770x_

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որը նախօրեին ցուցմունք է տվել Փարիզի դատարանում՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում, դատարանի դահլիճում կրել է ընդհանուր ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ադամանդյա զարդեր:

Kim arrived at the court wearing a $3 million necklace by Samer Halimeh New York, crafted in 18K white gold and featuring 80 diamonds

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա ամբողջովին եղել է սևազգեստ՝ Balenciaga հագուստ, բարձրակրունկներ և սև ակնոց: Նրա կերպարն ամբողջացրել են 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված և 80 ադամանդով զարդարված շքեղ մանյակն ու նույնատիպ ականջօղերը:

Kim's necklace was crafted in 18K white gold and featuring 80 diamonds

Հիշեցնենք, որ ինը տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ, հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:

Միլիարդատիրուհին դատարան էր ժամանել  մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ:

Kim Kardashian arrived at the Paris courthouse on Rue Tronchet for the trial of the "Papys braqueurs," accused of her 2016 robbery

«Ողջույն, ես Քիմ Քարդաշյանն եմ, և ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Ֆրանսիայի իշխանություններին, որ թույլ տվեցին ինձ ներկայանալ ձեր առջև և պատմել ճշմարտությունը», – ասել էր նա վկայության սկզբում:

Մեղադրյալները 10-ն են՝ 35-78 տարեկան 9 տղամարդ, 1 կին, և ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Նրանք մեղադրվում են զինված կողոպուտի, առևանգման և դավադրության համար: Նրանցից ութը հերքում են մասնակցությունը, իսկ երկուսն ընդունել են ավելի փոքր հանցագործություններ կատարելու մեղադրանքները:

She also wore over £1million worth of diamonds, which was either a glittering riposte to the men who robbed her, or business as usual for this most opulent of billionaires

Երեքշաբթի առավոտյան Քարդաշյանի մանկության ընկերը` Սիմոն Հարուշը, որը դատավարության առանցքային վկա էր, Փարիզի դատարանին պատմել է, թե ինչպես է հեռուստաաստղը աղաչել գողերին «վերցնել ամեն ինչ և թույլ տալ իրեն ապրել»:

Նրա խոսքով՝ ինքը լսել է, թե ինչպես է ընկերուհին աղաչում գողերին՝ ասելով. «Ես երեխաներ ունեմ և պետք է ապրեմ: Վերցրեք ամեն ինչ»: Վախենալով, որ գողերը  կփորձեն մտնել իր սենյակ՝ Քարդաշյանի ընկերը փակվել է լոգարանում և հաղորդագրություններ ուղարկել աստղի քրոջը՝ Քորթնիին, և նրա թիկնապահ Պասկալ Դյուվիերին:

Kardashian described how they tied her hands with cable ties, dragged her to the bathtub and pointed a gun at her temple

«Այդ գիշերը ընդմիշտ փոխեց նրա կյանքը: Ես տեսել եմ նրան վշտի մեջ, ամուսնալուծության ժամանակ, ամենավատ ժամանակներում: Բայց երբեք նրան այս վիճակում չէի տեսել», – նշել է Հարուշը:

Դատավարությունը կտևի մինչև մայիսի 22-ը, իսկ դատավճիռը կկայացվի մայիսի 23-ին:

The influencer, 44, was joined by her mother Kris Jenner as she made her way into the court room on Tuesday afternoon