Տեր-Պետրոսյանը Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և, իհարկե, պիտի կանգնի իր նման կեղծարարի կողքին. Փաշինյան

mixcollage-23-dec-2024-11-03-pm-8086-770x_1-1540x_

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախօրեին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Զրույցի ընթացքում առաջին նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։