Վաշինգտոնը փորձում է որոշել, թե արդյոք պետք է շարունակել միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո

Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար, և Միացյալ Նահանգներն ունի լավատեսության հիմքեր։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է շուտով կնքվի, և որ Վաշինգտոնը փորձում է որոշել, թե արդյոք պետք է շարունակել միջնորդի դեր խաղալ։ Մենք չենք կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ հատկացնել այս ջանքերին, եթե դրանք արդյունքներ չեն տալու։ Կարծում եմ՝ սա լինելու է վճռորոշ շաբաթ, սա լինելու է շատ կարևոր շաբաթ, որի ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք՝ արդյոք սա այն նախաձեռնությունն է, որին մենք ցանկանում ենք շարունակել մասնակցել, թե՞ ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք նույնքան կամ որոշ դեպքերում ավելի կարևոր են», – ասել է նա։