Վաղը Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ

Հուլիսի 3-ին, ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սուրբ Պատարագը մատուցելու է Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար: