Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել

14dd4dc3-5978-4d83-8ec4-853a641b2323-770x_

Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ հայտնել է Դարֆուրի նահանգապետ Մինի Արկո Մինավին։

Նշենք, որ 2023 թ․ապրիլի 15-ից Սուդանում ծանր մարտեր են ընթանում «Արագ արձագանքման ուժեր»-ի և կանոնավոր բանակի միջև։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն հայտարարել է, որ երկրում շարունակվող պայքարը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների բռնկման և առողջապահական համակարգի ճակատագրական փլուզման: