Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է. Երևանում կայացել է «ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ» միջազգային մրցաշարը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է։ Երևանում կայացավ «ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ» միջազգային մրցաշարը, որտեղ 18 երկրից մասնակցում էր 251 մարզիկ՝ 28 քաշային կարգում։ Այս մասին ասվում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։
«Մրցաշարին ներկա էին Սամբո մարզաձևի համաշխարհային առաջնորդները՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի գլխավորությամբ։
Շնորհավորում եմ բոլորիս այս մարզական տոնի կապակցությամբ, առանձնահատուկ շնորհավորանքներ հաղթող մարզիկներին՝ իրենց ուժի, նվիրվածության և պայքարի համար։
Հայաստանի սամբոյի ազգային ֆեդերացիան, որպես միջազգային ընտանիքի լիիրավ անդամ, շարունակում է հավատարիմ մնալ Սամբոյի լավագույն ավանդույթներին՝ միաժամանակ զարգացնելով և տարածելով այս մարտարվեստը», – նշված է հրապարակման մեջ։