Ռուբիոն ԱՄՆ օգնություն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյան կարգավորման գործում

1746148411865984-lqt1c4jg-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել պակիստանյան բանակի գլխավոր հրամանատար Մունիրոմի հետ՝  առաջարկելով Վաշինգտոնի օգնությունը Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է պետքարտուղարությունը։

«Նա շարունակել է կողմերին կոչ անել լարվածության նվազեցման ուղիներ փնտրել և առաջարկել է ԱՄՆ օգնությունը՝ կառուցողական բանակցությունների մեկնարկի համար՝ հետագա հակամարտություններին խուսափելու նպատակով»,- հաղորդում են պետքարտուղարությունից։