ՌԴ պատվիրակությունը մայիսի 15–ին կլինի Ստամբուլում. Պեսկով

Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին կլինի Ստամբուլում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – ասել է նա։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Երկրի ղեկավարը չէր բացառել, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: