Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ. Հայտնում է Րիա Նովոստին։
Նա նշել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ իրանական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար։
«Իրանի դեմ ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի»,-նշել է Պուտինը։
Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի նկատմամբ անօրինական է համարում, իսկ իրանական կողմը ունի պաշտպանության իրավունք։