Չինաստանից ԱՄՆ արտահանումը մայիսին նվազել է 35%-ով

Չինաստանից ԱՄՆ արտահանումը մայիսին նվազել է 34.5%-ով՝ նախորդ տարվա համեմատ, հաղորդել է «CNBC»-ն՝ հղում անելով չինական «Wind Information» վերլուծական ընկերության տվյալներին։
ԱՄՆ-ից ներմուծումը նվազել է ավելի քան 18%-ով, իսկ Չինաստանի առևտրային ավելցուկը ԱՄՆ-ի հետ տարեկան կտրվածքով նվազել է 41.55%-ով՝ հասնելով 18 միլիարդ դոլարի։
Երկու երկրների միջև առևտրային ցուցանիշների նման նշանակալի փոփոխությունները կապված են Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից չինական ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքերի սահմանման և չինական իշխանությունների կողմից ձեռնարկված պատասխան միջոցառումների հետ։
Ապրիլին նախագահ Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանել էր 145% մաքսատուրք, իսկ Չինաստանը պատասխանել էր 125% մաքսատուրքերով։
Մայիսի սկզբին կողմերը համաձայնել էին 90 օրով սառեցնել նոր մաքսատուրքերը։