Ուկրաինային ոչ ոք խաղաղության պայմանագիր չի պարտադրի․ Քիթ Քելլոգ

Ոչ ոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղ համաձայնագիր չի պարտադրի, որոշումը կընդունեն միայն նա և ուկրաինացի ժողովուրդը։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Նա հավելել է, որ շուտով կհանդիպի Զելենսկու հետ, և որ նրա ուկրաինական այցը դեռ վերջնական պլանավորման փուլում է։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ակնկալում է, որ Քելլոգը կժամանի հինգշաբթի՝ փետրվարի 20-ին և այցը պետք է տևի առնվազն երկու օր։