Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են գազատարները․ հայտարարություն

l-0x0wh-1030x600z-07633-1-800x466-1753113191081-770x_

Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գազպրոմ Արմենիան։

«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասվում է հաղորդագրությունում։