Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը

mcWOuXfVwsgFQChdm8rEfQD7GsRsXtU71p3nBH59

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնում է, որ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց։

«Զեկուցվող հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագծին։ Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ընդգծելով, որ սա առանձին աջակցության ծրագիր է՝ գործող մյուս ծրագրերին զուգահեռ, որից կարող են օգտվել անապահովության գնահատում անցած ԼՂ-ից բռնի տեղահանված անձիք։ Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։ Ծավալվել է հարց ու պատասխան»,- գրել է նա։