Մխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով (տեսանյութ)

20250614-104103-750x375-1749886725026-770x_

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու NFL-ի (Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգա) աստղ, «Լոս Անջելես Չարջերսի» հարվածող Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով ԱՄՆ-ում։

25-ամյա Դիքերը ներկա է գտնվել «Ինտերի» մարզմանը Լոս Անջելոսում, որտեղ միլանյան գրանդն այս օրերին պատրաստվում է Ակումբային աշխարհի առաջնությանը։

 

Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ «Ինտերը» մրցաշարում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին՝ մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։