Մխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին

screenshot-20250506-193152-gallery-770x_

«Բարսելոնան» սոցցանցերում հրապարակել է Միլանի «Ինտերի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը նվիրված պաշտոնական խաղային պաստառ։

Պաստառում պատկերված է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։