Մեր աշխատանքները թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են. ԱԳ նախարարի տեղակալը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Արտգործանախարարության յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր միջոցառման և ԵՄ ինստիտուցիոնալ մարմինների հետ շփման ընթացքում մշտապես պահում է այդ հարցը օրակարգում։ Այդ մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի մասով կատարվող աշխատանքներին:
«Ասենք, որ գոհացուցիչ են քայլերը մեզ համար, ո՛չ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես լավ գիտեք, դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, և այդ առումով մեր աշխատանքները թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախկինում ունեցել են տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, ուղղակիորեն ԵՄ-ի հետ աշխատանքի լավ օրինակներ:
Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։