Մասիսում «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանցին

screenshot-1-1753086766782-770x_

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկության ցուցանակը, ապա առաջ ընթացել և բախվել քաղաքացուն պատկանող շինանյութի երկաթե ցանցին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: