Հուլիսի 4-ին Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

l-0x63wh-1600x932z-04913-1751524175214-770x_

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։