Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին

photo-2025-07-06-11-16-28-1751787605084-770x_

Եմենի հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն»  օդանավակայանի վրա հարձակվել են գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յախա Սարիան։

«Ռազմական գործողություն է իրականացվել, որի ընթացքում հարված են հասցրել Լոդ օդանավակայանին (նկատի ունի Բեն Գուրիոնը)՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է նա։