Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

screenshot-2025-04-23-205431-770x_

Հանրապետության հրապարակում ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

Ջահակիրն այս պահին Հանրապետության հրապարակից երթով գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։