Հայաստանում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի15–ը

GX9wTcqoA38w8ARapT6EHY0II7rMoj6fhH5n2KHN

ՀՀ–ում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15–ը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

 

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ