Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկшլացիայի բացառման կարևորությունը

photo-2025-06-14-13-48-40-1749895709585-770x_

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում քննարկումների առնչությամբ։