Իրանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ թռիչքները վերականգնելու ուղիները

mycollages-1_21-770x_

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Լիբանանի նրա գործընկեր Յուսեֆ Ռաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ուղիղ թռիչքները վերականգնելու ուղիները, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ին։

Արաղչին շնորհավորել է Ռաջիին Լիբանանի նոր բարձրաստիճան դիվանագետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան և Լիբանանի նոր կառավարությանը ամենայն բարիք։

Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի հիման վրա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկու երկրների շահերից: