Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նորից բողոքել են

image_750x_6794a431a7f6c

Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին բողոքի նոտա են հայտնել «իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի առնչությամբ», գրել են ԶԼՄ-ները։

«Նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պահանջում են անհապաղ կանխարգելում»,- ընդգծել են գերատեսչությունում։