Թրամփն իրեն անվանել է «արքա»

photo-2025-02-20-13-20-49-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է «արքա»: Նա դա ասել է, երբ հայտարարել է, որ իր վարչակազմը չեղարկում է Նյու Յորքի գերբեռնված փողոցներով երթևեկելու համար Ջո Բայդենի օրոք սահմանված վճարը: Այս մասին գրում է Bild-ը:

«Խցանումների համար վճարն էլ չկա: Մանհեթենը և ամբողջ Նյու Յորքը փրկված են։ Կեցցե՜ արքան»,- գրել է նա Truth Social սոցցանցում: Այնուհետև Սպիտակ տունը հրապարակել է  Time ամսագրի իրականում գոյություն չունեցող շապիկը, որին պատկերված է ԱՄՆ նախագահը՝ թագը գլխին:

Տրանսպորտի քարտուղար Շոն Դաֆֆին ասաց, որ նախորդ կառավարության սահմանած տուրքը «ապտակ էր աշխատավոր դասի ամերիկացիներին և փոքր բիզնեսի սեփականատերերին»:

Նյու Յորքում տուրքը մտցվել էր 2025 թվականի հունվարի 5-ին։ Այն վերաբերում էր Մանհեթենի 60-րդ փողոցից հարավ գտնվող հատված մտնող մեքենաներին և կազմում էր օրական 9 դոլար։ Վճարի նպատակն էր նվազեցնել երթևեկությունը և աղտոտվածությունը, ինչպես նաև եկամուտներ ստեղծել հասարակական տրանսպորտի զարգացման համար: Վիճահարույց ծրագրի դեմ բողոքի ակցիաներ և դատական ​​հայցեր են ներկայացվել, այդ թվում՝ քաղաքական գործիչների, տաքսու վարորդների և քաղաքի բնակիչների կողմից: