Թրամփի նման մարդիկ չեն թաքցնում իրենց կարծիքը Զելենսկու նման «ողորմելի անհատների» մասին

image_750x_67b5c6d8d3136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին անկախ քաղաքական գործիչ է, նման մարդիկ չեն թաքցնում իրենց կարծիքը Վլադիմիր Զելենսկու նման «ողորմելի անհատների» մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Նա լիովին անկախ քաղաքական գործիչ է: Բացի այդ, նա նաև մարդ է, ով սովոր է անկեղծ խոսել: Նման մարդիկ սովորաբար չեն թաքցնում իրենց կարծիքը պարոն Զելենսկու նման ողորմելի անհատների մասին»,- ասել է նախարարը Թրամփի մասին։

Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը «ոչ մեկի հետևից չի վազի» կարգավորման համար համար։ Նա պատասխանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին։

 

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կախված չի լինի Արեւմուտքի քմահաճույքներից։