Թուրքիայի օդանավակայաններից մեկում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են երկնքում անհայտ օբյեկտի պատճառով

capture_176-770x_

Թուրքական Գազիանթեփ նահանգի օդանավակայանում չվերթերը դադարեցվել են անհայտ թռչող օբյեկտի մասին տեղեկություններից հետո, հայտնում է տեղական T24 թերթը՝ չբացառելով, որ դա կարող էր անօդաչու թռչող սարք լինել։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 17-ին։ Տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին օդաչուները օդանավակայանի օդային տարածքում ավելի քան 3,000 մ բարձրության վրա տեսել են լուսավոր անհայտ օբյեկտ և այդ մասին հայտնել դիսպետչերական կետին: Օբյեկտը տեսանելի չի եղել ռադարների վրա, և ինքնաթիռներին արգելվել է վայրէջք կատարել օդանավակայանում կամ օդ բարձրանալ: