Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ (լուսանկարներ)

screenshot-2025-02-13-183342-770x_

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում «Շեն» խանութների ցանցի դիմաց բախվել են «Mercedes», «Opel Astra», «Nissan Altima», «Honda», «Nissan Teana», «Nissan Serena», «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: