Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված ԱՄՆ ռազմածովային նավը հայտնաբերվել է 83 տարի անց
Հետազոտողների մի խումբ 83 տարի անց գտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված ԱՄՆ ռազմածովային նավը։
Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ USS New Orleans-ի առջևի մասը 1942 թվականի ճակատամարտում ավերվել է ճապոնական տորպեդոյից, որի հետևանքով զոհվել է 83 հոգի: Նավի այս առջևի մասը հայտնաբերվել է Սողոմոնյան կղզիների մոտ՝ ջրի տակ մոտ 2200 ոտնաչափ խորության վրա։ Պետք է նշել, որ այս ջրային տարածքում գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված ավելի քան 100 նավ։
«Կործանված նավը հայտնաբերվել է ծովի հատակի քարտեզագրման ժամանակ՝ անօդաչու նավի կողմից, ապա ուսումնասիրվել է խորը սուզման հեռակառավարվող սարքի միջոցով», – ասել է Դանիել Վագները, Ocean Exploration Trust-ի գլխավոր գիտնականը։
Ծովային ճակատամարտը, որում ճապոնական կողմը առավելություն է ստացել տեղի է ունեցել 1942 թվականի նոյեմբերին։ Ճապոնացի զինվորականները տորպեդոյով խոցել են 4 ամերիկյան նավ։ Այդ պահին վնասված USS New Orleans-ը կարողացել են տեղափոխել մոտակա նավահանգիստ և մասամբ վերանորոգել։
