ԵՄ երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

1812874132_0_0_3038_1709_1920x0_80_0_0_4649d4a70fba140e8266fa7e7483eeb2.thumb

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել՝  երկարաձգելու Ռուսաստանի դեմ ուկրաինական հակամարտության պատճառով սահմանված պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանալու էր հունվարի 31-ին։ Պատժամիջոցները երկարաձգվել են ևս 6 ամսով։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։

«Այո, ԱԳ նախարարները հավանություն են տվել պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը»,- ասել է աղբյուրը։