Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն

f321f8f2-584e-428c-a594-4f0fd9835cfa-1752681646670-770x_

Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն, պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ամսվա սկզբին ձերբակալվել էր Սվերդլովսկի տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության՝ «Ադրբեջան-Ուրալի» ներկայացուցիչ Շահին Շիխլինսկին։ Ձերբակալման ընթացքում, ինչպես երևում է լրատվամիջոցներում տարածված տեսանյութում, նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, Mercedes-Benz մակնիշի մեքենա վարելիս գրեթե վրաերթի է ենթարկել մի իրավապահի։

Ավելի ուշ Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել, սակայն նրա որդու դեմ գործ է հարուցվել։