Գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել, նրանք վերջացել են․ Հրանտ Մարգարյան

screenshot-2025-04-23-201030-770x_

Շարունակաբար միակողմանի զիջումների քաղաքականությունը հանգեցնում է ինքնասպանության։ Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։

«Սա ողբերգություն չեմ համարում, գտնում եմ, որ էլի կգա ժամանակ, որ ամբողջ ազգը մեկ մարդու պես հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը։ Գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել, նրանք վերջացել են։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի։ Ես վստահ եմ, որ կգա նորից այն ժամանակը, որ մենք միասնաբար ոտքի կկանգնենք մեր իրավունքներին վերատիրանալու համար, ելքը պայքարելն է։ Զիջումը չի կարող քաղաքականություն լինել, եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության»,- ասաց նա։