Գիշերային ու հեստապարային ակումբներում չի պահպանվել լռության կանոնը, անցել են ստուգայցի (տեսանյութ)

001-1751610003646-770x_

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում:

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու՝ մասնավորապես լռության կանոնները չպահպանելու համար:

Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ: