Բռնի տեղահանված շուրջ 115 հազար արցախցուց ՀՀ քաղաքացիություն ստացել է միայն 6464-ը

Արցախից բռնի տեղահանված անձանցից, 2025 թվականի փետրվարի 3-ի դրությամբ, 7395֊ը ներկայացրել են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում, որոնցից 6464֊ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից։
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը, ռազմական ագրեսիայի միջոցով, օկուպացվելուց հետո, բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ, որից, որից 111 460-ին տրամադրվել էր ԺՊ վկայական։
Փաստորեն՝ բռնի տեղահանված արցախցիների անգամ 10 տոկոսը չի հրաժարվել արցախցու 070 կոդով անձնագրից ու չի շտապում վերցնել ՀՀ քաղաքացիության նոր անձնագիր։