Բժիշկն ասել է, թե ում չի կարելի կիտրոնով ջուր խմել

Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցով տառապողներին խորհուրդ է տրվում խուսափել կիտրոնով ջուր խմելուց, ՌԻԱ Նովոստիին ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի էնդոկրինոլոգ Նատալյա Նովիկովան։
«Եթե մարդն ունի բարձր թթվայնություն, ստամոքսի խոց կամ տասներկումատնյա աղիքի խոց, ապա դա (կիտրոնով ջուր,- խմբ.) հակացուցված է, քանի որ գրգռիչ է: Բայց եթե նման խնդիրները ձեզ չեն անհանգստացնում, ապա ինչու ոչ»,- ասել է Նովիկովան։
Միաժամանակ, ըստ մասնագետի, կիտրոնում պարունակվող վիտամին C-ն նույնպես կներծծվի օրգանիզմի կողմից, եթե այն օգտագործվի ջրով։ «Ջրով օգտագործելիս կիտրոնի վիտամին C-ն նույնպես ներծծվում է: Բայց կրկնում եմ, որ կիտրոնաջուրը հակացուցված է աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին: Իսկ առողջ մարդը կարող է հաճույքով խմել, եթե համն իրեն դուր է գալիս»,- հավելեց զրուցակիցը: