Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը

4GWQG9duPTCrHWN0FO7Ea5cza2hXK60nEJueacj5

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությունը։ Այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Արցախի նախկին ղեկավարը նշել է, որ իր կառավարման օրոք մարդկանց աջակցություն է տրամադրվել Բերձորում և Քարվաճառում բնակվելու համար։

 

 

«Այդ վարկերը եղել են անտոկոս և անժամկետ»,- հավելել է նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին ղեկավարը խոսել է նաև Արցախի տնտեսական վիճակի, տնտեսական քաղաքականության մասին։ Նա նշել է, որ այդ գործում Արցախին աջակցություն է եղել Հայաստանի Հանրապետությունից։

Ղուկասյանը հայտնել է նաև, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» հայկական շքանշանով և ինը տարի զբաղեցրել է ՀՀ դեսպանի պաշտոնը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 14-ին։ Նշվում է, որ կշարունակվի հարցաքննությունների փուլը։