ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչներն իրականացրել են կրկնակի վերահսկողություն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վարդաշեն)։
Խախտումներ չեն արձանագրվել։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Post navigation
Next: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները: «BTC Co.-ին տեղեկացվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող որոշ հում նավթի բեռնափոխադրումներում օրգանական քլորիդների հետ կապված որակի հնարավոր խնդրի մասին», – հայտնել է BP-ն։ «BTC Co.-ն ներկայումս գնահատում է հում նավթի որակը խողովակաշարի երկայնքով գտնվող բոլոր տեղանքներում», – հավելել է ընկերությունը։ Իտալական Eni SpA-ն նույնպես հայտարարել է, որ գնել է աղտոտված նավթ: Ընկերությունը հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերել է ներքին ստուգումների ժամանակ: «Այժմ մեր համակարգեր մտնող նավթը կմշակվի պատշաճ կերպով՝ առանց շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար ռիսկերի», – շեշտել է Eni-ի խոսնակը։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը համակարգ է, որի միջոցով ադրբեջանական նավթը արտահանվում է Թուրքիա: Bloomberg-ը նշում է, որ տարեսկզբից դրանով օրական մոտ 575,000 բարել հում նավթ է առաքվել: Ղազախստանը նույնպես նավթ է արտահանում այս գազատարով: