Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

screenshot-14-1752749315612-770x_

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով:

Պարզվել էր, որ երիտասարդը թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք էր բերել տելեգրամյան մի ալիքի օգտատիրոջից: Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակի մոտ հայտնաբերվել է երիտասարդի տեղադրած փաթեթը:

Նախաքննությունը շարունակվում է: