​ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը

image_750x_43ojnpJp5NUQM

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը։

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցը փակելու առաջարկը։ Նեղուցով է անցնում աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը։

«Եթե նրանք դա անեն [փակեն նեղուցը], դա կլինի ևս մեկ սարսափելի սխալ։ Դա կլինի տնտեսական ինքնասպանություն նրանց համար։ Եվ մենք ունենք տարբերակներ, թե ինչպես վարվել դրա հետ, բայց մյուս երկրները նույնպես պետք է քննարկեն դա։ Դա շատ ավելի վնասակար կլինի մյուս երկրների տնտեսությունների համար, քան մեր», – նշել է Ռուբիոն։