Ալիևի որդուն մեղադրել են ՌԴ-ում գտնվող առանձնատան համար հարկեր չվճարելու մեջ․ ԶԼՄ

owl-wide-1200-1f85a8aeea3407f8c8537b357ad40812-1751475469100-770x_ (1)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդուն՝ 27-ամյա Հեյդար Ալիևին, մեղադրել են Մոսկվայի մարզի Բարվիխայում գտնվող առանձնատան համար հարկեր չվճարելու մեջ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Աղբյուրի տվյալներով՝ խոսքը «Մայենդորֆ այգիներ» էլիտար ամառանոցային ավանում գտնվող անշարժ գույքի մասին է։

Այն զբաղեցնում է 1.6 հազար քառակուսի մետր տարածք, մոտավոր արժեքը՝ 35 միլիոն դոլար կամ 2.7 միլիարդ ռուբլի։

 

Ալիևի որդին Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը պարտք է 946 հազար ռուբլի: